Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Տարածքում աշխատում է տեխնիկան։
Երեկ ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվեցին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, ոստիկանների հետ բախումներով։ Կային բերման ենթարկվածներ, ինչպես նաև վիրավորներ։