տուն Լուրեր Բլոգ «Վերոնա» սրճարանում համակարգիչ օգտագործելն արգելվում է

«Վերոնա» սրճարանում համակարգիչ օգտագործելն արգելվում է

191
0

Ֆեյսբուքյան օգտատեր Արա Եղիազարյանը գրել է. «Հարգելի ընկերներ, ուշադրություն.

Ուզում եմ կիսվել հետաքրքիր միջադեպով, որը տեղի ունեցավ Իսահակյան 35 հասցեով գտնվող Վերոնա սրճարանում: Այսօր առավոտյան գործընկերներիս հետ որոշել էինք սուրճ վայելելով քննարկել հետաքրքիր նախագիծ Laptop-ով: Պատվերը բերելուց հետո միայն մեզ զգուշացրեցին, որ սրճարանի տնօրինությունը արգելում է Laptop օգտագործել սրճարանում: Սկզբում չհավատացի լսածիս և մտածեցի, որ սխալ եմ հասկացել ու խոսքը ծխելու մասին է և նորից հարցրեցինք, արդյոք խոսքը Laptop-ի մասին է: Ուզեցանք ճշտել պատճառը: Երկար գլուխներդ չտանեմ, շատ կոպիտ հայտնեցի կարծիքս այդ որոշման մասին, բայց դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում, համալսարաններին մոտ գտնվող սրճարանում կարող է գործել նման ներքին օրենք, իսկ եթե նույնիսկ գործում է, ապա այդ մասին պետք է փակցված լինի գրավոր հայտարարություն, իսկ սրճարանի աշխատակիցները պետք է նախազգուշացնեն պատվերը ընդունելուց առաջ, այլ ոչ թե հետո: Սա չի տեղավորվում տրամաբանության կանոններում:
Հորդորում եմ ընկերներիս, եթե ունեք Laptop, smartphone, ipad կամ հաղորդակցության այլ միջոց և ուզում եք քննարկել ինչ-որ բան դրա միջոցով, չայցելել Վերոնա սրճարան»:

Araratnews.am-ը զանգահարեց «Վերոնա» սրճարան՝ պարզաբանում լսելու, սակայն մենեջերն ասաց. «Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել: Տվեք մեզ հեռախոսահամարը եւ մեր տնօրենը ձեզ կզանգահարի»:

«Վերոնա» սրճարանի պարզաբանումը լսելուց հետո այն կհրապարակենք