տուն Լուրեր «Վերոնա» սրճարանը հերքում է

«Վերոնա» սրճարանը հերքում է

1126
0

Araratnews.am-ը երեկ  հրապարակել էր «Ֆեյսբուքյան» օգտարերերից մեկի գրառումը՝ «Վերոնա» սրճարանում համակարգիչ օգտագործելու արգելքի մասին:

Araratnews.am-ը զանգահարեց սրճարան պարզաբանում լսելու: Մենեջերը՝ Լիանան, մեզ հետ զրույցում հերքեց  տեղեկությունը: «Ինչպե՞ս կարող ենք մենք արգելել, եթե համալսարանական շրջանում ենք ապրում եւ մեզ մոտ ունենք wi-fi: Պարզապես եղել է թյուրիմացություն աշխատակցի կողմից: Նա ճիշտ  տեղեկություն չի տվել հաճախորդին, որից հետո նրա հետ բացատրական աշխատանքներ ենք տարել»,- պատասխանեց սրճարանի մենեջերը: