տուն Լուրեր Վերնագիրն իմ ուղիղ խոսքի հետ կապ չունի. Արմեն Մարտիրոսյան

Վերնագիրն իմ ուղիղ խոսքի հետ կապ չունի. Արմեն Մարտիրոսյան

102
0

ffghh

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, իր հարցազրույցներից մեկում խոսել էր այն մասին, թե ում է ինքը տեսնում ՀՀ նախագահի պաշտոնում: Արմեն Մարտիրոսյանը թվարկել էր անուններ, որոնց թվում եղել է նաև Գագիկ Ծառուկյանի անունը: Այս ամենից հետո հնչեցին բազմաթիվ քննադատություններ` ուղղված Արմեն Մարտիրոսյանին, araratnews.am-ը խոսեց վերջինիս հետ` փորձելով հասկանալ` ինչու:

«Եթե քաղաքական գործիչը կամ իրեն այդպես համարող անձը կարող է առանց նյութը կարդալու կարծիք հայտնել, դա իր կամ իրենց խնդիրն է: Վերնագիրը թողնված է խմբագրի և լրագրողի հայեցողությանը, այն իմ ուղիղ խոսքի հետ որևէ կապ չունի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց` ամեն մարդ առաջ է շարժվում ու ամեն բան ընկալում ըստ իր պատկերացումների:

Մեջբերում ենք Արմեն Մարտիրոսյանի խոսքը, որի հետ կապված առաջացավ այս քննադատությունները. «Առանց կաշկանդվածության ասում եմ, որ իմ համոզումը եղել է և մնում է այն, որ Հայաստանին պետք է նախագահ, որն ունենալու է ժողովրդի վստահության քվեն, ես չեմ կենտրոնանում անձի վրա, որովհետև, եթե գալիս ենք անձերի մակարդակի, կարող ենք ունենալ տարբեր մակարդակի խնդիրներ, որովհետև մեկին մի տեսակի անձ է դուր գալիս, մյուսին՝ մեկ այլ տեսակի: Ինձ համար համակարգն է կարևոր: Ես ոչ միայն Գագիկ Ծառուկյանին եմ տեսնում որպես նախագահի պաշտոնում, ես նախագահի պաշտոնում տեսնում են Րաֆֆի Հովհաննիսյանին, նախագահի պաշտոնին տեսնում եմ Բորիս Մուրազիին, եթե իր չափանիշները համապատասխանում են Սահմանադրությանը»: