տուն Լուրեր Վերջին հրաժեշտը Հաց Բերողին

Վերջին հրաժեշտը Հաց Բերողին

131
0

123

Այսօր բազմահազար քաղաքացիներ վերջին հրաժեշտը տվեցին Հաց Բերող Արթուր Սարգսյանին: Հաց Բերողին ներկաները հրաժեշտ տվեցին ծափահարություններով:

Արթուր Սարգսյանին հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Հաց Բերողը մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանության պատնեշն ու սնունդ հասցրել «Սասնա ծռեր» զինված խմբին։