Այսօր կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ Հայոց պատմության դասագիրքն իր կարգադրությամբ դեռ չի տպագրվել, քանի որ համապատասխան հանձնաժողովը դեռ չի եկել եզրակացության:
Տարաձայնություններ կան Մարտի 1-ի, ընտրությունների, քաղաքական գնահատականների մասով:
Նախարարն ասաց, որ ուսումնասիրում են մի շարք երկրների փորձը: «Կան երկրներ, որոնք օրինակ իրենց պատմության վերջին 20-25 տարիների դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ»,- ասաց կառավարության անդամը, ապա չբացառեց՝ Հայաստանում էլ այդ փորձը կիրառեն: