Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում հայտնի կդառնա, թե ով է նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում: Նախկին նախարարի հրաժարականից հետո հնչել են պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Կորյուն Նահապետյանի անունները:
Ըստ շրջանառվող լուրերի, սակայն, արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն փոխնախարար Արսեն Մկրտչյանն է:
Հիշեցնենք, որ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 14-ին: