տուն Լուրեր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կոնֆերանսը սկսված է

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կոնֆերանսը սկսված է

117
0

news (1)

Մեկնարկեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ),  Եվրոպական Միության (ԵՄ) հետ համատեղ կազմակերպած առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանսը, որը միտված է բարելավելու  փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը: Երկօրյա միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար փորձագետները կքննարկեն տեղական գործարարների հնարավորություններն ու Հայաստանում առևտրի ֆինանսավորման հասանելիության առումով մարտահրավերները: Կոնֆերանսին բացի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տվյալ ոլորտի ներկայացուցիչներից ելույթ կունենան նաև մի շարք բարձր պրոֆիլի խոսնակներ, ինչպես նաև տեղական ՓՄՁ-ների  և տարբեր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն առևտրի ֆինանսավորման ոլորտի ընթացիկ միտումներն ու զարգացման կարիքները: Կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, կներկայացվեն պրեզենտացիաներ և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքերի ուսումնասիրություններ, ելույթ կունենան հրավիրված փորձագետներ, տեղական և օտարերկրյա առևտրային բանկերի և տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ խրախուսելով առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումը և կարևորելով Հայաստանում ՓՄՁ-ների ոլորտի զարգացումը տնտեսության մեջ` հանդես եկավ որպես կոնֆերանսի գլխավոր հովանավոր: