Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանի հրավերով 2014 թվականի դեկտեմբերի 15-19-ը պաշտոնական այցով գտնվելու է Քիշնևում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ:
Մոլդովայում Իշխան Զաքարյանն ու Սերաֆիմ Ուրեկյանը կստորագրեն համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման եւ վերապատրաստման համատեղ ծրագրեր, ինչպես նաեւ համատեղ եւ զուգահեռ վերահսկողության անցկացում:
Իշխան Զաքարյանը Քիշնեւում հանդիպելու է նաեւ Լատվիայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Էլիտա Կրումինայի հետ: Կողմերը քննարկելու են դեռեւս 2010 թվականին Երեւանում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ միջազգային եւ տարածաշրջանային բնույթի վերահսկողական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: