Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ տեղակայված Ռոսիա մոլում ս.թ. փետրվարի 1-ից վերսկսեց իր աշխատանքը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի նորացված «ՌՈՍԻԱ» Մասնաճյուղը: Հաճախորդները կարող են այցելել Բանկի «ՌՈՍԻԱ» մասնաճյուղը` տեղակայված Տիգրան Մեծ պող. N16, և սպասարկվել երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-ից մինչև 18:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 14:00: Այսուհետ Մասնաճյուղը մատուցելու է բանկային գործառնութոյւնների ամբողջական փաթեթ` ստեղծելով Մասնաճյուղի հաճախորդների համար հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ։