Վենետիկի իշխանությունները հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի ու փաստաբան-իրավապաշտպան Ամալ Ալամուդդինի ամուսնությամբ պայմանավորված երկուշաբթի ժամանակավորապես կփակեն քաղաքի պատմական կենտրոնի հետիոտնային անցուղիները: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Դեպի XVI դարի Կավալի պալատ տանող ուղիները 2 ժամով կփակվեն, որպեսզի երկրպագուների ամբոխը չխոչընդոտի հանդիսության ընթացքին և անտվանգությանը սպառնալիք չստեղծի:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով ոստիկանության կարծիքը: Հայտնի է նաև, որ փակվելու է Վենետիկի Մեծ ջրանցքի մի հատվածը, որը հարում է Քլունիի կողմից հատուկ այս առիթով վարձակալված երկու հյուրանոցներին: