տուն Քաղաքական Միջազգային Վենեսուելան անորոշ ժամկետով փակել է Կոլումբիայի հետ սահմանը

Վենեսուելան անորոշ ժամկետով փակել է Կոլումբիայի հետ սահմանը

155
0

3b35f1d392c142628301f9aa5248e753

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է անորոշ ժամանակով երկարաձգել Կոլումբիայի հետ սահմանի փակումն ու 60-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, հաղորդում է Ասոշիյթեդ Պրեսս-ը:

Նման որոշմանը նախորդել է  մաքսանենգների կողմից  Վենեսուելայի զինուժի 3 զինծառայողի վիրավորումից հետո:

Կոլումբիայի հետ սահմանին հազվադեպ չեն բռնության բռնկումները` կապված թմրավաճառների ու մաքսանենգների ավազակախմբերի գործունեության հետ: Գործակալությունը նշում է, որ միայն վերջին տարւմ ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել մաքսանենգության կասկածանքով ու առգրավվել է մոտ 28 տ մաքսանենգ ապրանք: