Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարա պետությանը խաբի, ոչ մեկը չմտածի։ Ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա։ Այո՛, ԱԱԾ-ն ինչ խնդիր դնի, կլուծի էդ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաստատել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ է իրականացնում, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է որակել։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում: