«Վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ Իրանի բանակցությունները, որոնք նպատակաուղղված են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ մինչեւ հունիսի 30-ը վերջնական համաձայնության մշակմանը, դժվարությամբ են առաջ գնում: Այդ մասին իրանցի լրագրողներին հայտարարել Է Իրան ի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին:
«Մենք դեռեւս չենք կարող ասել, որ սեւագրի պատրաստումը եւ դրա համաձայնեցումն արագ կկատարվի: Բանակցությունները կարող են շարունակվել նաեւ հունիսի 30-ից հետո»,-ասել Է նա:
Փոխնախարարի խոսքով՝ «պատժամիջոցները, ուրանի հարստացման ծրագրի հարցերը եւ համատեղ հանձնաժողովի ստեղծումը, որկ կզբաղվի այդ հարցերով, դեռեւս քննարկման փուլում են»: «Բոլոր թեմաները սեղանի վրա են եւ քննարկվում են զուգահեռաբար,-ասել Է Արագչին:-Որքան ավելի շատ ենք մենք մոտենում վերջնաժամկետին, այնքան բանակցություններն ավելի ու ավելի լուրջ, դժվարին ու առարկայական են դառնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: