«Իրատեսի» հյուրն է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
…
-Ընտրություններով հնարավո՞ր է հասնել իշխանափոխության:
-Արդար ընտրություններ հնարավոր կլինեն, եթե ընդդիմությունը փողոցը միասնական պահի: Մինչև 2013-ի քաղաքագիտական հայտնի վերլուծությունը ընդդիմությունը փողոցում ուներ ազդեցիկ ուժ և կարողանում էր ներգործել շատ հարցերի լուծման վրա, դա նաև իշխանությունների շահերից էր բխում՝ հնարավորություն էր տալիս արտաքին մարտահրավերներին դիմակայել: Անօգնական վիճակի վկայություն է, որ անհայտ ծագումնաբանությամբ՝ ով ասես գալիս է Հայաստան փրկչական առաքելությամբ, և դա սովորական երևույթ է ընկալվում: Ռուսաստանում հարստացած հայ տղերքը գալիս են Հայաստան, սկզբում փաթեթով տնտեսական, հետո քաղաքական խնդիր են ուզում լուծել: Ինչո՞ւ մինչև հիմա հայրենիքը չէին փրկում: Հայաստանի գործարար շրջանակները չեն նկատում, որ ռուսական տնտեսական կապիտալն է Հայաստան գալիս՝ մեծ ախորժակով, և վաղը իրենք տեղ չեն ունենալու: Ցանկացած նման «փրկչի» սահմանից պետք է հետ դարձնեին: Հայտնի պատմություն կա՝ տարիներ առաջ մեկն արտասահմանից եկել էր Երևան և փորձում էր ինքնարժեքից էժան՝ կաշառք տալով ռազմավարական նշանակության ձեռնարկություն գնել: Բարձրագույն պաշտոնյաների էր հանդիպում: Լուրը Վազգեն Սարգսյանին հասավ, բոլոր հանգամանքները պարզելուց հետո հարցրեց նրանց հանդիպման վայրն ու ժամը: Գնորդը, այդ երկրի դեսպանը դեռ հյուրանոցի դռանը կանգնած էին: Վազգենը եկավ, մեքենայից իջավ ու հարցրեց՝ ո՞ր մեկն է, մի շրխկան ապտակ հասցրեց ու առանց մի բառի հեռացավ: Վերջ, որբի գլուխ չի էս երկիրը, որ գաս, կաշառք տաս ու աչքդ տեսածը կես գնով տանես: Երկրում այսօր տեր չի մնացել, որ ասի՝ էս ո՞ւր ենք հասել: Ակադեմիկոսներ՝ ո՞ւր եք հասել, պետական համալսարանի դասախոսներ՝ ո՞ւր եք հասել, սահմանադրական փոփոխություններ իրականացնող իրավաբաններ՝ ի՞նչ եք անում: Ձևակերպեք, ժողովրդին էլ մասնակից դարձրեք, առանց դրա երկիրը հաջողություն ունենալ չի կարող: Իսլանդիայի սահմանադրական փոփոխությունների գործընթացը ճգնաժամ հաղթահարելու փայլուն օրինակ է: Հասարակությունը գտավ մեխանիզմներ՝ մասնակից դառնալու ճգնաժամից դուրս գալուն: Ճգնաժամից առաջ փոխեց կառավարություններին, որ չէին կարողանում իրավիճակ փոխել: Եթե չկա ճգնաժամ, ինչո՞ւ ենք Սահմանադրություն փոխում: Ինչո՞ւ մինչև հիմա կոռուպցիայի խնդիրն օրակարգում է: Փորձեցին վախեցնել Ռոբերտ Քոչարյանի գործոնով, գտնվեցին քաղաքական լիդերներ, որ ասացին՝ մի վախեցեք, Ռոբերտ Քոչարյանը ամեն առավոտ պիտի վախենա, որ իր հետևից ինչ-որ մեկը գալու է: Դեռ շատ հարցերի պատասխան պիտի տա Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 27 կա, «Գույք` պարտքի դիմացե կա, Մարտի 1 կա: Քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանը մասնակից լինելու է, բայց միշտ՝ ստվերային, դա պայմանավորված է նաև արտաքին խաղացողների առկայությամբ: Եթե խնդիր ունենք լուծելու, առաջին հերթին արտաքին խաղացողներին պիտի մեկուսացնենք: Նախագահականում սելֆիների գնացող կուսակցությունները պիտի կոնկրետ պահանջներ դնեին: Ինչո՞ւ քննարկումները հրապարակային չեն, եթե հասարակությանն են վերաբերում: Թող «Ոչե-ի ճակատը միասնական հարթակ ստեղծի ու հրավիրի նախագահին, եթե մերժի, հասարակությունը կհասկանա, որ իշխանությունը չի կարող պատասխանել «Ոչե-ի դաշտում ձևավորված հարցերին: «Այո»՝ ինչի՞ն, «ոչ»՝ ինչի՞ համար: Ոչ իշխանությունը, ոչ հասարակությունը, ոչ ընդդիմությունը բացարձակապես պատրաստ չեն սահմանադրական փոփոխությունների:
-ՈՒ ի՞նչ անել:
-Մի կողմ դնել նախագիծն ու ձևակերպել ճգնաժամի պատճառները, որպեսզի բովանդակային բարեփոխումների գնանք: Պատերազմող երկիրը չի կարելի ներքաշել անորոշության մեջ, որ հետևելու է կառավարման մոդելի փոփոխությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում