տուն Քաղաքական Միջազգային Վայր է ընկել ինքնաթիռից

Վայր է ընկել ինքնաթիռից

96
0

aviatomser_erevan_2013Յոհաննեսբուրգից Լոնդոն ուղեւորվող ինքնաթիռի անիվների հատվածում գտնվող առանց տոմս թռչող ուղեւորը զոհվել է՝ վայրէջքի ժամանակ ընկնելով շրջակայքի խանութներից մեկի տանիքին: 25-30 տարեկան նրա ուղեկիցը հրաշքով ողջ է մնացել, բայց հիվանդանոցում է: Ըստ SkyNews-ի, տղամարդն ընկել է, երբ ինքնաթիռը գրեթե 500 մետր բարձրության վրա է եղել:

Սքոթլենդ Յարդի հայտարարության մեջ նշվում է, որ մահվան պատճառը հաստատելու համար դիահերձում կկատարվի: Ներկայում փորձում են պարզել զոհի ինքնությունը:

Առանց տոմս ուղեւորվող երկրորդ տղամարդուն Լոնդոնի Հիթրոուի օդանավակայանի աշխատակիցները գտել են անգիտակից վիճակում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Հավելենք, որ Յոհաննեսբուրգի եւ Լոնդոնի միջեւ տարածությունը շուրջ 13 հազար կմ է: