տուն Լուրեր Վայոց ձորում արջը հարձակվել է հաշմանդամի վրա.news.am

Վայոց ձորում արջը հարձակվել է հաշմանդամի վրա.news.am

143
0

arjՎայոց ձորի մարզում այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արջը հարձակվել է մարզի Քարագլուխ համայնքի բնակիչ, 66-ամյա հաշմանդամ Էդիկ Սաֆարյանի վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել:

NEWS.am-ի հետ զրույցում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը հայտնեց, որ հիվանդը տեղափոխվել է իրենց հիվանդանոց, առաջին բուժօգնություն ստացել, ապա տեղափոխվել Երեւան:

«Վիճակը ծանր չէ, մարմնական վնասվածքներ էր ստացել ձեռքի եւ դեմքի շրջանում: Ապահովության համար հարազատները տեղափոխեցին Երեւան»,- ասաց Անահիտ Կարապետյանը:

Հիվանդանոցի տնօրենը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղին հարակից արոտավայրում:

Նշենք, որ վերջին շրջանում Վայոց ձորում արջերի հարձակումների դեպքերը շատացել են: