տուն Լուրեր Վայոց ձորի մարզում արջը մտել է անասնագոմ

Վայոց ձորի մարզում արջը մտել է անասնագոմ

81
0

arj

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:12-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում գիշերն արջը հոշոտել է Մ. Վ.-ին պատկանող մեկ ցուլիկ և Ա. Ս.-ին պատկանող մեկ ոչխար:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գիշերն արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 12 տան մոտակայքում գտնվող անասնագոմ և հոշոտել 1 ցուլիկ, իսկ «Շորեր» կոչվող տարածքում` 1 ոչխար: