տուն Լուրեր Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիան նոր շենք կունենա

Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիան նոր շենք կունենա

78
0

33332

ՀՀ Կառավարության նիստի վաղվա օրակարգում կլինի Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիային նոր շենք տրամադրելու հարցը:

ԻՆչպես տեղեկանում ենք e-gov.am-ից, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` ՀՀ  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող  շենքի 1-ին հարկից 6 377 000 ՀՀ  դրամ գնահատված  արժեքով 74 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպությանը)` (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Ջերմուկ, Փ. Շահումյան 7/1)՝ իր կողմից ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով: