տուն Լուրեր Ճի՞շտ էր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն առաջին դեպքում փոխելը, թե՞ չէ. Իսագուլյան

Ճի՞շտ էր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն առաջին դեպքում փոխելը, թե՞ չէ. Իսագուլյան

141
0

hac-berox

Հաց Բերող անունն ստացած Արթուր Սարգսյանի  հետ տեղի ունեցածը շահարկումների առիթ էր դարձել շատերի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Տեսեք՝ մարտի 6-16-ը որտե՞ղ է գտնվել Արթուր Սարգսյանը եւ արդյոք որտեղ որ գտնվել է, մարդիկ էլ գնացել-եկել են, չե՞ն տեսել՝ նրա առողջական վիճակը շատ ծանր է»,- շեշտեց Ւսագուլյանը:

Նրա կարծիքով՝ Արթուր Սարգսյանի մահից հետո «վայնասուն բարձրացրած քաղաքական գործիչներն այն ժամանակ պետք է համոզեին Արթուրին, որ նրա վիճակը ծանր է, եւ պետք է օր առաջ հիվանդանոց տեղափոխվել»:

Գառնիկ Իսագուլյանը նաեւ հավելեց. «Մտածում եմ՝ արդյոք ճի՞շտ էր խափանման միջոցն առաջին դեպքում փոխել, թե՞ չէ: Եթե Արթուր Սարգսյանի խափանման միջոցն առաջին անգամ չփոխվեր, գուցե նրան ոչինչ չպատահեր: