ԱՄՆ-ում վախճանվել է Մարսի Բորդերսը` «մոխրե կինը», 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում կատարված հայտնի լուսանկարի հերոսուհին: 41-ամյա կինը մահացել է ստամոքսի քաղցկեղից, հաղորդում է news.rambler.ru-ը:
Նա իր հիվանդության մասին պատմել է 2014-ին, Jersey Journal ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ու ընդգծել, որ հիվանդությունը զարգացել է 9/11 հաբեկչության պատճառով:»Ես համոզված եմ դրանում, քանի որ մինչ այդ բացարձակ առողջ էի…»:
2001-ի ահաբեկչության ժամանակ նա աշխատում էր Bank of America-ում, որն առաջին աշտարակում էր տեղակայված: Դրանից հետո նա ահավոր դեպրեսիայի մեջ ընկավ, որից հետո առողջությունը գնալով վատացավ: