Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր մշակույթի գործիչներ-վարչապետ հանդիպմանը դժգոհեց մշակույթի նախարարությունից: Նրա խոսքով՝ նախարարությունում տգետներ են, անկիրթներ: «Վախենում եմ մտնել այդ նախարարություն: Ծրագիր ես ներկայացնում, գաղափար, կամ յուրացնում են, իրենցով անում, կամ էլ գռեհիկ ձեւով այն մատուցում»,- ասաց տիկին Խառատյանը:
Դահլիճում հնչեցին ծափահարություններ տիկին Խառատյանի խոսքի վրա: Հրանուշ Խառատյանը դժգոհեց նաև հանդիպման ֆորմատից, որը, ըստ նրա, արդեն վերաբերունք է մշակույթի հանդեպ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մշակույթի նախարարությունը կանի ամեն ինչ կառույցը մշակութային դարձնելու համար: