տուն Քաղաքական Միջազգային Վատիկանում լուրջ դիմադրություն է ձևավորվել Հռոմի պապի բարեփոխումներին

Վատիկանում լուրջ դիմադրություն է ձևավորվել Հռոմի պապի բարեփոխումներին

112
0

22974889

Գերմանացի կաթոլիկների կենտրոնական կոմիտեի ղեկավար Ալոիս Գլյուկը վստահ է, որ Հռոմի պապի կողմից Վատիկանի վարչակազմում իրականացվող բարեփոխումները  լուրջ դիմադրության են արժանանում նրա շրջապատի կողմից: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

«Վարչակազմի համար դա մշակութային հեղափոխություն է: Բնականաբար, այդ ամենը հանգեցնում է լարվածության և հակամարտությունների», — ասել է Գլյուկը: Նրա կարծքով` Վատիկանում վաղուց ձևավորվել է ընդդիմություն, որը դեմ է կաթոլիկ եկեղեցին որպես չունևորների եկեղեցի ներկայացնելուն: «Սակայն այս Պապը բավականին տղամարդկություն ունի, իսկ հավատքն առ Աստված նրան ավելի անվախ է դարձնում», — ասել է Գլյուկը:

Հիշեցնենք, որ Ծննդյան տոների նախօրեին հրապարակված խոսքում Հռոմի պապը Վատիկանի վերնախավին անվանել է երկերեսանի և ժլատ: