տուն Քաղաքական Միջազգային Վատիկանը համաշխարհային հանրությանը կոչ է արել պայքարել կանանց նկատմամբ բռնությունների դեմ

Վատիկանը համաշխարհային հանրությանը կոչ է արել պայքարել կանանց նկատմամբ բռնությունների դեմ

66
0

St. Francis Writings United Nations-1

ՄԱԿ-ում վատիկանի մշտական ներկայացուցիչ արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուսան կանանց նկատմամբ բռնություններն անվանել է «ոճրագործություն հոգու և մարմնի դեմ»։ Այս մասին հաղորդում է Վատիկանի ռադիոն։ Արքեպիսկոպոսը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր զինված հակամարտություններում քաղաքացիների դեմ իրականացվող բռնություններին։

Արքեպիսկոպոսն առաջին հերթին խոսել է կանանց դեմ բռնութոյւնների մասին, որոնք արդեն ստանում են «ամենահրեշավոր և վայրագ ձևերը»՝ բռնաբարություն, սեռական ստրկություն, կանանց առևտուր, երիտասարդ աղջիկների առևանգում և այլն։ Վատիկանի ներկայացուցիչը կոչ է արել խստագույնս դատապարտել բոլոր այս բռնությունները։