Դորթմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ամռանը գերմանական ակումբը անխուսափելիորեն կկորցնի հիմնական ֆուտբոլիստներից մեկին:
«Ինձ չի թվում, որ մեզ կհաջողվի երկարաձգել պայմանագրերը Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդողանի հետ։ Սակայն լիովին բացառվում է, որ նրանք երեքն էլ ամռանը հեռանան թիմից։ Կարծում եմ, որ եթե Հումելսը հեռանա «Բորուսիայից», ապա կգնա «Բավարիա»»,- հաղորդում է Sports.ru-ն` հղում անելով գերմանան Bild-ին:։