Վաճառքի կհանվի «Հայփոստ» ՓԲԸ-ն։ Այս մասին այսօր որոշում ընդունեց ՀՀ կառավարությունը: Ինչպես գործադիրի նիստի ընթացքում նշեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը։
«Ոլորտում կիրականացվի նոր ներդրումներ, վաճառքը կնպաստի նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրմանը, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացվի սոցիալական ծրագրեր աշխատողների համար»,-ասաց նա:
Արման Սահակյանը նաև նշեց, որ «Հայփոստ» ՓԲԸ -ն կվերածվի ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի ողջ տարածքում: