ՀՀ կառավարությունն այսօր անցկացրեց հերթական նիստը: Նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ներկայացնել այն ուսումնասիրությունները, որոնք կառավարության հանձնարարությամբ իրականացվել է բենզինի և դիզվառելիքի շուկայում:
Բենզինի ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, և հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է անցկացնում:
«Մեր ուսումասիրության արդյունքներով, բենզինի գները 2015թ-ին նվազել` 470-ից հասնելով 390 դրամի: Եթե դոլարային արտահայտությամբ վերցնենք, ապա գները շատ ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը համարվում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով ու ներմուծվում ամերիկյան դոլարով, այդ պատճառով հայկական դրամի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի: 2014-ից եթե դիտարկենք, ապա գները ավելի շատ են նվազել` 480-ից հասնելով 390-ի, այսինքն` երկու տարվա ընթացքում դոլարային արտահայտությամբ՝ մոտ 28 տոկոսով բենզինի գները նվազել են »,- հանձնաժողովի նախագահը:
Ապա նշեց, որ եթե վաճառքի գները համեմատում են ձեռք բերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին:
Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ իրականացրել է` հիմնվելով Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից վառելիքային շուկայում վարվող պետական վիճակագրության թվերի վրա: Ներկայացված թվերից, ըստ Շաբոյանի, եվրոպական մի շարք երկրներում նվազումն ավելի քիչ է քան Հայաստանում:
Այս պահին հանրապետություն բենզին ներկրում են երկու խոշոր ընկերություններ, որոնց վարքագիծը մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է: Նաև հավաստիացրեց. «Այլ ընկերությունների համար բենզին ներկրելու խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան, անհավասար մրցակցային պայմաններ էլ չկան»: