տուն Լուրեր Վատ ճանապարհի պատճառով զբոսաշրջիկների ավտոբուսը հեռացել է Հայաստանից

Վատ ճանապարհի պատճառով զբոսաշրջիկների ավտոբուսը հեռացել է Հայաստանից

90
0

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թբիլիսիում իրեն պատմել են վերջերս տեղի ունեցած մի դեպքի մասին, որը մտահոգելու տեղիք է տալիս:

«Վերջերս դեպք է եղել, երբ զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք ու, մոտավորապես մի 30-40 կմ վարելով ավտոբուսը, որոշել են հետ դառնալ, որովհետև վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը, պատճառաբանելով, որ այս ճանապարհներով վարելու դեպքում իր թանկարժեք ավտոբուսը ջարդուփշուր կլինի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ  Հակոբյանից փորձեց տեղեկանալ, թե առաջիկայում ինչ է նախատեսվում անել:

«Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է խոսքը, շատ ահավոր ա այնտեղ վիճակը, ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, այսօր արդեն տեխնիկան տեղափոխված է այնտեղ, էսօր-վաղը սկսվում է շինարարությունը», — ասաց Աշոտ Հակոբյանը: