տուն Լուրեր Վաշինգտոնում սպասվում է ոչ թե Փաշինյան-Ալիև, այլ Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը․ ԱԳՆ խոսնակ

Վաշինգտոնում սպասվում է ոչ թե Փաշինյան-Ալիև, այլ Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը․ ԱԳՆ խոսնակ

161
0

Այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Վաշինգտոնում հնարավոր է կայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։

Բայց քանի որ նախարարի միտքն անհարթ էր ձևակերպված, Araratnews.am-ը փորձեց պարզել, թե ի՛նչ մակարդակի հանդիպման մասին է խոսքը՝ երկրի ղեկավարների՞, թե՞ ԱԳ նախարարների։

ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ մամուլում սխալ տեղեկատվություն է տարածվել․ «Ինչպես գիտեք, համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Եվ նախարարի կողմից ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել հենց այդ հանդիպման հնարավորությանը»։

Նաղդալյանն ասաց, որ ԱԳ նախարարների հանդիպման մասին լուրերը դեռևս ապրիլից են տարածվել։ «Պատասխանի ընթացքում ընդհատումներ են եղել, դրա համար միտքը սխալ է հասկացվել»,- շեշտեց ԱԳՆ խոսնակը։