Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելո նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնում դիմավորել են բողոքի ցույցով:
Ըստ «Ասպարէզ»-ի՝ հայերն ու քրդերը համատեղ ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի նախագահի:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դրոշներով և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող պաստառներով՝ ցուցարարները բոյկոտել են Էրդողանի այցը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քրդերի, հույների և մարդու իրավունքների պաշտպանների հետ բոյկոտել է Թուրքիայի նախագահի այցը՝ տապալելով էրդողանամետ մի շարք քեմալիստների սակավաթիվ ցույցը:
Էրդողանի այցը բոյկոտողների թվում է եղել նաև Amnesty International կազմակերպությունը: