տուն Լուրեր Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև

Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև

86
0

4424730

Հինգշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ-ի  մայրաքաղաք Վաշինգտոնում` Տպագրության ազգային ակումբի շենքի մոտ, բախումներ են տեղի  ունեցել Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև

Ինչպես հաղորդել է Associated Press-ը,  ոստիկանությունը  ստիպված  է եղել միջամտել և արցունքաբեր գազ կիրառել` իրավիճակի սրացում թույլ  չտալու և կանխելու ավելի  լուրջ միջադեպերը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Թրամփի ընտրվելու դեմ  բողոքի ակցիաներ են անցկացվել նրա հարազատ Նյու Յորքում` Մանհեթենում գտնվող  Trump Tower-ի մոտ: