ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության առթիվ հանդիսությունները Վաշիգնտոնում կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ հունվարի 19-ից մինչեւ 21-ը: Սակայն պետության նոր ղեկավարի պաշտոնակալության բուն արարողությունը, որը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Կոնգրեսի շենքի մոտ, խոստանում Է դառնալ ավելի կարճատեւ եւ գործնական, քան նրա նախորդներինն Էր:
Ինչպես հայտնել են միջոցառումների կազմակերպիչները, հունվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 15:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 00:30-ին) Թրամփը եւ ԱՄՆ-ի ընտրված փոխնախագահ Մայքլ Փենսը Առլինգթոնյան ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի շիրիմին:
Այնուհետեւ նրանք կայցելեն Վաշինգտոնի կենտրոնական ծառուղում գտնվող նախագահ Աբրահամ Լինկոլնի Հուշահամալիր, որտեղ համերգ Է պլանավորվում առաջիկա պաշտոնակալության առթիվ: Թրամփը եւ Փենսը պատրաստվում են բեմից ողջունել շարքային համաքաղաքացիներին:
Միացյալ Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում անցկացվելիք հանդիսությունների վերջին պատրաստություններն այժմ գրեթե ավարտված են: «Ամերիկայի գլխավոր փողոցի»՝ Փենսիլվանիա-ավենյուի երկու կողմերով, որը ձգվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսից մինչեւ Սպիտակ տուն, արդեն տեղադրվել են տրիբունաներ, որտեղից հունվարի 20-ին հանդիսատեսները կդիտեն պաշտոնակալության շքերթը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Թրամփը պաշտոնակալության արարողության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով: Գրքերից մեկն այն Աստվածաշունչն Է, որի վրա ձեռքը դնելով 156 տարի առաջ իր առաջին պաշտոնակալության ժամանակ երդում Է տվել Աբրահամ Լինկոլնը: Դրանով իր նախագահական երդումն Է տվել Բարաք Օբաման:
Երկրորդն այն Աստածաշունչն Է, որը Դոնալդ Թրամփը պահպանում Է մանկությունից: 1955 թականին այն Թրամփին Է նվիրել մայրը կիրակնօրյա դպրոցն ավարտելու առթիվ: Ինչպես նշել են պաշտոնակալության արարողության կազմակերպիչները, այդ երկու գրքերն «առանձնահատուկ նշանակություն ունեն Թրամփի ընտանիքի եւ երկրի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: