Ինչպես հայտնի է,Վարուժան Սուքիասյանը Պրո արտոնագրման դասընթացների շրջանակներում հայ ուրիշ մարզիչների հետ միասին գտնվում է Դորտմունդում, որտեղ ծանոթանում է «Բորուսսիայի» ենթակառուցվածքներին: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:
Երեքշաբթի օրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ներկա է գտնվել թիմի մարզմանը, որի ընթացքում իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
— Մխիթարյանը գերազանց ֆուտբոլիստ է, նա հրաշալի է հանդես գալիս «Բորուսսիայում»: Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, սակայն կարող է ավելի լավը դառնակ,- նշել է Սուքիասյանը: