տուն Լուրեր Վարուժան Ավետիսյանը՝ ավտոերթի նպատակահարմարության մասին

Վարուժան Ավետիսյանը՝ ավտոերթի նպատակահարմարության մասին

125
0

վարուժան

Հիմնադիր խորհրդարանի անդամ  Վարուժան Ավետիսյանն այսօր բացօթյա ասուլիսի ժամանակ խոսեց  ավտոերթի նպատակահարմարության մասին:

«Երթի նպատակն էր ցույց տալ արցախահայությանը և հայերին, որ  քաղաքականության մասին խոսելն ու կարծիք հայտնելը ռեժիմի և դրա կամակատարների  մենաշնորհը չէ, ուստի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու: Մեր նպատակը միայն իրազեկումն էր: Արցախահայության ներկայացուցիչները գալիս էին մեզ դիմավորելու, բայց արդյունքում ևս ծեծի ենթարկվեցին»,-նշեց խորհրդարանի անդամը:

Հիշելով կատարվածը՝ նա հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ երբ իրենց զգուշացրել են շրջվել և հեռանալ, ավտոերթի մասնակիցներն այդպես էլ պատրաստվել են անել, մինչդեռ  նախազգուշացումից անմիջապես հետո ոստիկանությունը կամ բանախոսի խոսքերով «ծպտված անձինք»  սկսկել են բռնություն գործադրել:

«Սկզբում մենք խնդրեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու է մեր մուտքը դեպի Արցախ արգելվում: Մենք տեսանք, որ մեծ սադրանք է պատրաստվում, հատուկ նշանակության ստորաբաժանումներ են տեղակայվել և դիպուկահարներ են շարվել սահմանին, բայց չէ որ մենք չէինք գնացել կռվի նպատակով: Մենք ընդամենը 100-120 հոգով էինք գնացել, երեխաների ու կանանց հետ, ու բնական է, որ մեր նպատակը կռիվը չէր»,-նկատեց նա՝ հավելելով, որ եթե իրենք ենթարկվեին սադրանքի և իջնեին մեքենայից, ապա չի բացառվում, որ մեծ կորուստներ կլինեին, և հակառակ կողմը զենք կգործադրեր:

 

Վարդուհի Ստեփանյան