Մի շարք երթուղիներում (63, 35, 42, 28, 99) աշխատող վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել: Վերջիններս իրենց գործադուլը պատճառաբանում են գազի թանկացմամբ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց վարորդներից մեկը, իրենց հետ բանակցություններ է վարում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: