տուն ժամանց Կինո Վարձույթ է դուրս գալիս Մուհամեդ մարգարեի մասին Իրանի ամենաթանկարժեք ֆիլմը

Վարձույթ է դուրս գալիս Մուհամեդ մարգարեի մասին Իրանի ամենաթանկարժեք ֆիլմը

163
0

kuranԻրանում մեկնարկել է «Մուհամեդը՝ աստծու առաքյալ» ֆիլմի ցուցադրությունը, որը երկրի պատմության մեջ ամենաթանկարժեք կինոնախագիծն է: Դրա արտադրությունն արժեցել  է 40 միլիոն դոլար: Ֆիլմը կներկայացվի  143 կինոթատրոնում:

Դեռեւս ֆիլմի արտադրության փուլում այն սուննիթների քննադատությանն էր արժանացել, որովհետեւ մարգարեի պատկեր է պարունակվում: Վեճերի ու բանավեճերի պատճառով ֆիլմի ցուցադրությունը  որոշ ժամանակով հետաձգվել էր, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ֆիլմը նկարահանել են մոտ յոթ տարի: Հեղինակները նշում են, որ մարգարեի դեմքը ֆիլմում չի երեւում: Ռեժիսոր Մաջիդ Մաջիդին ընդգծել է, որ իր աշխատանքով ցանկացել է բարելավել աշխարհում իսլամի վերաբերյալ պատկերացումները: Նա հավելել է, որ պատրաստվում է Մուհամեդի մասին եւս երկու ֆիլմ նկարահանել: