տուն Լուրեր Վարձու աշխատողները պետք է հայտարարագրված լինեն (տեսանյութ)

Վարձու աշխատողները պետք է հայտարարագրված լինեն (տեսանյութ)

87
0

Հարկային օրենսգրքում եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը  հօգուտ աշխատողի է, եթե նա ստանում է մինչև 279 հազար դրամ աշխատավարձ: Այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը: Բանախոսը համաձայն չէ, որ եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունը միջին խավի վրա վատ է ազդում: «Հայաստանում կա մոտ 600 հազար վարձու աշխատող, որից մի խումբը պետական հատվածն է, մյուսը՝ մասնավոր: Այդ 600 հազար աշխատողների մոտ 90 տոկոսը  այն սանդղակում է, որի վրա ազդեցությունը դրական է, այսինքն՝ մինչև 279 հազար դրամ են ստանում: 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում ազդեցությունը ի վնաս եկամուտ ստացողի կլինի»,- ասաց ՊԵԿ-ի ներկայացուցիչը:

Դիտարկմանը, թե տնտեսագետներն ասում են, որ եկամտային հարկի փոփոխությունը հիմնականում հարվածում է միջին խավին, Վ. Համբարձումյանն ասաց. «600 հազար վարձու աշխատողից մոտ 90 տոկոսը գտնվում է 279 հազար դրամի սանդղակում: Սրա բացատրությունը նաև հետևյալն է՝ մասնավոր հատվածի մեծ մասում կա աշխատավարձերի լուրջ թերհայտարարագրում: Եթե մինչև հիմա մենք ունեինք չձևակերպելու խնդիր, հիմա Հարկային օրենսգիրքը փոխվել է և ասում է՝ վարձու աշխատողն աշխատանքից դուրս գալուց առաջ պետք է պարտադիր հայտարարագրված լինի համակարգում»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան