տուն Լուրեր Վարդգես Գասպարին մեղավոր ճանաչվեց

Վարդգես Գասպարին մեղավոր ճանաչվեց

77
0

65982_b

Այսօր՝ մարտի 29-ին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը վերջնական վճիռ կայացրեց  քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի նկատմամբ։ Վերջինս մեղավոր ճանաչվեց, եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց 450 հազար ՀՀ դրամ տուգանք:

Վարդգես Գասպարին եւ նրա փաստաբանները ներկա չէին վճռի հրապարակմանը:

Գասպարին մեղադրվում էր վարչական գործով դատական նիստի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչների եւ նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ, ինչի համար նա կալանավորվել էր, եւ իր պնդմամբ՝ կալանավայրում կտտանքների ենթարկվել: