Վարդգես Գասպարին երեկվանից հացադուլ է իրականացնում ի համերաշխություն«Սասնա ծռեր» խմբի, որի անդամներն արդեն 2 օր է սնունդ չեն ստանում: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան մոտ անցկացրած ակցիայի ընթացքում:
Գասպարին Սարգսյանի տան դիմացի մայթին կանգնել է 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների նկարներով պաստառով, որի վրա գրված է եղել «Թույլ չենք տա որևէ մեկին բռնությամբ հարցեր լուծել, դա մեր մենաշնորհն է»: Բացի դա, նա ծառին է փակցրել տարբեր ակցիաների ընթացքում քաղաքացիների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններին դատապարտող գրառմամբ պաստառներ: