«Մենք բազմիցս նշել ենք, որ սա երկարատև համագործակցության համաձայնագիր է և պտուղները խակ-խակ քաղել պետք չէ, պետք է հասունանա: Ժամանակի ընթացքում հանրությունն այդ դրական արդյունքները կզգա»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ՀՀԿ խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ հասարակությունը կզգա ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության պտուղները: Երկու քաղաքական ուժերի տրամադրվածությունն այսպիսին է, որ հասարակությունը դա անպայման կզգա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարին ուղղված հաջորդ հարցն այն էր, թե ինչ է փոխվել ՀՀ-ում Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ին ունեցած ելույթից հետո:
«Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված լինի սահմանադրական փոփոխություններ, թե այլ բան, ակնկալվում է առավոտյան զարթնել ու ամեն ինչ տեսնել վերափոխված: Հարկավոր է համբերել և քաղաքական գործընթացների արդյունքում ականատես կլինեք այն բոլոր փոփոխություններին, որոնց մասին խոսում էր նախագահն իր ելույթում».- նշեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:
Անդրադառնալով ընդդիմադիր ակտիվիստ Վարդես Գասպարիի կալանավորման հարցին` ՀՀԿ խմբակցության ղեկավարն անգամ չկարողացավ ճիշտ արտաբերել ակտիվիստի անունը ասելով «Վարդգես Գասպար»:
Լրագրողների ուղղումից հետո ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց այն նույն տվյալները, որոնք կան ՀՀ արդարադատության նախարարության երեկ տարածած հաղորդագրության մեջ:
Վահրամ Բաղդասարյանն ասաց նաև` հնարավոր է Հանրապետականից ևս այցելեն Վարդգես Գասպարիին: