տուն Լուրեր Վարդավառին նվիրված ուրախ միջոցառումներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում. ֆոտո

Վարդավառին նվիրված ուրախ միջոցառումներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում. ֆոտո

172
0

4a1399a4321b524d48655c9c076fd3bbf6edbca0

Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում, նախապես մշակված ծրագրով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարբեր  միջոցառուներ են կազմակերպվել, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Երևանի վարչական շրջաների մի մասն օրն սկսել է տոնական զարդարված ջրցան մեքենաների ավանդական շքերթով, որի ընթացքում ջրվել ու մաքրվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական բազմաթիվ փողոցներ:
Վարդավառին նվիրված ամենաաշխույժ եռուզեռը  վարչական շրջանների շատրվաններ ու ջրային այլ կառույցներ ունեցող հատվածներում են տեղի ունեցել, ուր նաև դույլեր են բաժանվել:
Տեղերում երեխաներին բազմաթիվ անակնկալներ են մատուցվել, առանձին դեպքերում նաև հյուրասիրություն է ապահովվել:
Ջրային հրավառությունից զերծ չեն մնացել նաև երևանյան բակերը, ուր միմյանց վրա ջուր ցողելու ակտիվությամբ որոշ դեպքերում ծնողներն իրենց երեխաներին բնավ էլ չեն զիջել:
Երևանցիներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքային իշխանություններին`մայրաքաղաքում հերթական անգամ իսկապես տոնական մթնոլորտ ապահովելու համար:

4a1399a4321b524d48655c9c076fd3bbf6edbca0 ed41d1593386c5f45c76f97f0eb8bc4178a325d3 d540fd922bb1c8d965a104f8b13e0a084f4d769a c765cc5ac432a80890e2bf515770bf73d30aaa7d bfd2ea2502498e71da70559d34aa4256911a4ec7 59fe8995159124e4599356dba91a6643abe7e60c 423c4ec93675b4e97c5649f17134c58798e8eb72 464ffa4264055f065f9cd98ca65aa71b78c3efdc 550c125d706b332edb142883e64978c37fcd6cb2 9677bb5c6f757819e3164d29a6cd055fc2bdec78 850637ef0a02d002d59fad59c54e93ada3b99ad5 9e745a2addb6816533c5f14612d56638f6c33111 9d4f9616fd44ab87f59b59fcc5f42b8889aa9594 9a97df4263ed5c9bd9e56f1e93a782fd4e009be8 8c341c79ee994def5439902473dffa49ea4b0e11 7c0883b731dc7dfe940ef35f12c8e21b0d895050 7b5c69767fa9f3991648a5733e499b6aee26131f 6d565f8a7fc9416a1fdb35981ac63b9913baa919 4a1399a4321b524d48655c9c076fd3bbf6edbca0 3acbcfa14f457a8ec0f04f7ebb26c1b764ccfb1f