տուն Լուրեր «Վարդաշեն» ՔՀԿ-ում տեղի ունեցավ դատապարտյալ Աշոտ Օհանյանի ցուցահանդեսը

«Վարդաշեն» ՔՀԿ-ում տեղի ունեցավ դատապարտյալ Աշոտ Օհանյանի ցուցահանդեսը

120
0

Մայիսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալ Աշոտ Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին:

«Երեք ամիսների ընթացքում ստեղծված բարելիեֆ ոճի աշխատանքներս հիշողությունների, ապրումների, կյանքի փորձի և վերաարժևորման, ինչպես նաև կարոտի արդյունք են»,- իր խոսքում նշեց Ա. Օհանյանը: Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Օհանյանը վերջում իր շնորհակալությունը հայտնեց հիմնարկի վարչակազմին աջակցության համար:

Եռատոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Մայիսի 14-ից 22-ը անցկացվել է շախմատի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 9 դատապարտյալ:

 

1 2 bant3

 

 

 

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին