տուն Լուրեր Վարդանյանը մտավախություն չունի, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը չեղյալ կհամարվի (տեսանյութ)

Վարդանյանը մտավախություն չունի, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը չեղյալ կհամարվի (տեսանյութ)

139
0

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար Հովիկ Աբրահամյանի հրաժարականը սպասելի էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Նրա խոսքով` իրենք կարող են իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսում էին իրականացնել նախկին վարչապետ Աբրահամյանի հետ: «Բնականաբար, փորձելու ենք իրականացնել մեր համաձայնագրով ստորագրված փաստաթղթից բխող բոլոր դրույթները: Առաջին քայլերն արդեն իսկ սկսել ենք անել»,- ասաց  Վարդանյանը: Նա նշեց, թե կա նոր իրավիճակ, նոր մոտեցումներ, եւ պետք է առաջնորդվել նոր իրավիճակով:

Մեր այն հարցին, թե տեղեկություններ կան, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Ա. Վարդանյանը նշեց, թե չպետք է ուշադրություն դարձնել ասեկոսեներին, այլ սպասել նոր Կառավարության ձեւավորմանը:

Մեր հաջորդ հարցին, թե մտավախություն չունեն, որ Սերժ Սարգսյանը մի օր էլ կորոշի չեղյալ համարել ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց, որ նման մտավախություն չկա:

Նա նաեւ ասաց, որ իրեն նոր գործադիրի կազմում չի տեսնում:

Մանրամասները` տեսանյութում: