Առաջին ներկայացումը, որը կբեմադրի Վարդան Պետրոսյանը, կլինի բանտարկյալների մասին։ Այս մասին դերասանն այսօր` «Նուբարաշեն» ՔԿՀ–ից «Վարդաշեն» տեղափոխվելիս լրագրողներին ասաց դերասանը։
«Շատ ծրագրեր ունեմ: Երկու տարի մտածելուց հետո շատ ծրագրեր եմ կազմել, մի քիչ հանգստանամ, բուժումներս շարունակեմ, ծրագրերս կիրականացնեմ»,– ասաց Վարդան Պետրոսյանը։
Նրա խոսքով` այսուհետեւ ինքը պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20։00–ն պետք է կրկին ներսում լինի:
Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում։
Անդրադառնալով վթարից տուժած հակոբյանների հետ հարաբերություններին, դերասանն ասաց, որ միշտ փնտրել է եւ այսուհետ էլ շարունակելու է նրանց հետ հաշտեցման եզրեր փնտրել։