տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը»

Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը»

74
0

Visa news

Այսօր երևի թե կկայացվի Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի կողմից: Վարդան Պետրոսյանը օգտվեց իր «վերջին խոսքի» իրավունքից և նախևառաջ իր ցավակցությունը հայտնեց տուժած ընտանիքներին: «Շատ եմ ցավում որ այսպես ստացվեց: Ես ամբողջովին հասկանում եմ տուժածներին, հատկապես մայրերին, որոնք նստած են դատական նիստում: Անդառնալի է երկու երեխաների կորուստը, ոչ ոք նրանց չի վերադարձնի: Ինչպես ես հասկացա, այս տիպի գործերը լուծվում են երկու ձևով՝ դատարանից դուրս, կամ դատարանով: Դատարանից դուրս կամ հաշտվում են, կամ բարիշում են, կամ խոսում են, կամ «տղայական» լուծում են տալիս՝ ներքին լուծում, որը շատ ընդունված է մեզ մոտ: Դատարանի միջոցով լուծվելու դեպքում օրենքներն այլ են: Ցավոք սրտի, այս երկուսը իրար հետ համատեղել չի կարելի: Այս երկու ձևերը խառնվեցին իմ գործով, ու ես չհասկացա, թե ինչու»:

Տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը վրդովվեց, ասելով. «Երկու էրեխուս հողին եք հանձնել, եկել ստեղ ծափ եք տալիս: Էս անասունը էկել էր փող էր առաջարկում, հիմա կանգնել ծա՞փ եք տալիս»: Վարդան Պետրոսյանը ի պատասխան հայտարարեց, որ մեկ տարուց ավել հնչած վիրավորանքներին չի պատասխանել, սակայն, չի կարող իր «վերջին խոսքը» ավարտել, եթե կրկին հնչեն նմանատիպ վիրավորանքներ: Դատարանը Արթուր Հովհաննիսյանին դուրս հրավիրեց դահլիճից, որից հետո Վարդան Պետրոսյանը շարունակեց իր «վերջին խոսքը»:

Վարդան Պետրոսյանը հավելեց նաև, որ Հակոբյանների ընտանիքը, չնայած բազմաթիվ հորդորների, այնուամենայնիվ, չի ցանկանում հաշտվել իր հետ: «Ինձ համար վիրավորական է, որ սկզբում Հակոբյանները ուրիշ հարցադրումներ են արել: Կարծեք թե, իմ կողմից ոչ մեկ չի ցանկացել հաշտվել իրենց հետ: Իսկ հետո հայտարարում են, որ ոչ մի կերպ չեն հաշտվելու: Չնայած, որ դատարանում արդեն սովորական բան է դարձել ինձ անպատվելը, բայց միևնույն է, ես իմ ցավակցությունն եմ հայտնում այս ընտանիքին»:

Դատավարությունը դեռ շարունակվում է: