տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի գործով բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել. news.am

Վարդան Պետրոսյանի գործով բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել. news.am

80
0

SM_vardan-petrosyaՎարդան Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով տուժողների եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, ընդամենը հունիսի 17-ին ՀՀ վճռավեկ դատարանը ստացել է քրեական գործը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը բաղկացած է 18 հատորից, այն մակագրվել է դատավորներ Դավիթ Ավետիսյանին (քրեական պալատի նախագահին) եւ Համլետ Ասատրյանին, եւ այս փուլից ի վեր երկու դատավորները պետք է զեկույցով հանդես գան եւ որոշվի՝ բողոքը վարույթ ընդունվելու հարցը: Այսինքն՝ առայժմ հայտնի չէ՝ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ կընդունի, թե ոչ: Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ այն վարույթ չեն ընդունի: «Օրենսդրական լուրջ բաց կա, որի զոհն է դարձել Վարդան Պետրոսյանը: Ստացվում է այնպես, որ դատական ակտը ուժի մեջ չի մտնում, որի արդյունքում ցանկացած բողոք կարելի է ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարան, բայց այդ դատարանն իրավասու չէ ցանկացած բողոք քննել: Ցավում եմ, որ օրենքի այս սխալ կարգավորումը ոչ մեկ չի ուզում նկատել եւ ոչ ոք չի ուզում շտկել, թեեւ կարծում եմ դա հասարակ տրամաբանության հարց է: ՀՀ վճռաբեկ դատարանը շատ սահմանափակ լիազորություններ ունի, այն գործը ըստ էության քննող դատարան չէ, այլ միայն քննում է այն բողոքները, որոնցում օրենքի միատեսակ կիրառության հարց է բարձրացված կամ վիճարկվում է առեւեույթ դատական սխալը: Անգամ վերաքննիչ դատարանում ներկայացված բողոքում նման հիմքեր չկային, հետեւաբար վճռաբեկ բողոքում նման հիմքեր լինել չեն կարող»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Օրենքը սահմանում է մինչեւ 3 ամիս՝ վարույթ ընդունել որոշում կայացնելու համար, սակայն փաստաբանը համոզված է, որ ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու եւ այն վարույթ չընդունելու համար շատ կարճ ժամանակ է պահանջում: Դերասանի նկատմամբ կվերանա ընտրված խափանման միջոց կալանքը, փաստաբանի փոխանցմամբ, եւ նա ազատ ռեժիմի պատժի կրմանականցնի, եթե ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերադարձվի, իսկ եթե այն վարույթ ընդունվի, ապա որոշ ծամանակով այդ փուլը կհետաձգվի:

Ինչ վերաբերում է տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժմանը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ երկար ժամանակ է իր կողմից ստորագրված պայմանագիրը գտնվում էր Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Իրեն տեղեկացրել են հիվանդանոցից, որ իրենք զանգահարել են Տաթեւիկ Հակոբյանին, ով ասել է, որ չի ցանկանում այնտեղ բուժվել, թեեւ ներկայացված վճռաբեկ բողոքի իմաստը կայանում է հենց նրանում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվում է վճարել տուժողներին այդ նույն հիվանդանոցում ապագայում բուժվելիք գումարները: «Ստացվում է, որ մի կողմից տուժող Տաթեւիկ Հակոբյանը հրաժարվում է բուժում ստանալ Կարմիր խաչի հիվանդանոցում, սակայն մյուս կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվում, որ Վարդան Պետրոսյանը չի վճարում նույն հիվանդանոցում ապագայում բուժում ստանալու գումարները, որը, ըստ տուժողի, կկազմի ութ միլիոնից ավելի գումար է»,-ասաց փաստաբանը: