տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի դատավճիռը Վերաքննիչն անփոփոխ թողեց News.am

Վարդան Պետրոսյանի դատավճիռը Վերաքննիչն անփոփոխ թողեց News.am

148
0

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր՝ մայիսի 5-ին, անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նշենք, որ որոշման հրապարակման ժամանակ մեղադրողը եւ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ներկա չէին:

Տուժող Արթուր Հակոբյանը եւ Նաիրա Հայրապետյանը վրդովմունքով արձագանքեցին դատարանի որոշմանը եւ NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ բողոքարկելու են դատարանի վճիռը:

«Բոլորը ծախված են, մենք գիտենք, որ Վարդանը հարբած է եղել, դա նույնիսկ իր հարազատներն են ասել: Մենք չենք պատրաստվում հաշտվել, որովհետեւ մեր երկու ջահել երեխեքի գլուխն ա կերել»,- ասաց Արթուր Հակոբյանը: