News.am-ը գրում է, որ դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, նման որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից, որտեղ Վարդան Պետրոսյանը մինչեւ հիմա կրում էր պատիժը, դերասանն այսօր երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ կսպասի ՔԿՎ հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ։
Մանրամասները՝ այստեղ: