տուն Լուրեր Վարդան Պետրոսյանը լիովին ազատ և կարող է Հայաստանից մեկնել

Վարդան Պետրոսյանը լիովին ազատ և կարող է Հայաստանից մեկնել

171
0

vardan1-472x265

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել:  Այս մասին Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց  Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Վարդան Պետրոսյանի նկատմամբ պայմանական  վաղաժամկետ ազատելու մասին որոշումը մտել է ուժի մեջ, սա նշանակում է, որ նա լիովին ազատ է, եւ կարող է երկրից մեկնել»,- ասաց փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանը հերքեց տեղեկություններն այն մասին, որ Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի հրամանով:  Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով դիմել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ին, որից հետո ՔԿՀ-ն նիստ էր գումարել և դրական որոշում կայացրել: «Այնուհետև «անկախ հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, իսկ դատարանը` որոշում կայացրել բավարարել վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն անազատության մեջ էր 2013 թ. նոյեմբերից: Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին: Դերասանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

2015 թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի դատավճռով Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 2015 թ. սեպտեմբերից նա տեղափոխվել էր պատժի կրման բաց ռեժիմ։