տուն Լուրեր Վարդան Պետրոսյանը 3 տարի բաց ռեժիմով պատիժ կկրի «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Վարդան Պետրոսյանը 3 տարի բաց ռեժիմով պատիժ կկրի «Վարդաշեն» ՔԿՀ-ում

83
0

պետրոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 2–ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց դերասան Վարդան Պետրոսյանի վերաբերյալ, որի համաձայն՝ դերասանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Araratnews.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարկանը նշեց, որ Պետրոսյանը պատիժը մոտ 3 տարի կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Պատիժը բաց ռեժիմով կրելու համար Պետրոսյանը պետք է աշխատանքային պայմանագիր ներկայացնի ՔԿՀ-ին: Նիկոլայ Բաղդասարյանից տեղեկացանք նաև, որ պայմանագիր դեռևսչ ի ներկայացվել, քանի որ Պետրոսյանը դեռ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից չի տեղափոխվել «Վարդաշեն» ՔԿՀ-ը:

Նշենք նաև, որ  այս ընթացքում երևանյան թատրոններից մեկը Պետրոսյանին դերասանական-պրոդյուսերական գործունեությամբ զբաղվելու առաջակ էր արել: Թատրոնի անունը դեռևս չի նշվում: Մեր զրուցակցի փոխանցմաբ՝ այս մասին հայտարարություն կլինի, երբ Պետրոսյանը պայմանագիր կնքի թատրոնի հետ: